Քոլեջներում սովորող դեռահասների վերարտադրողական առողջության խնդիրների շուրջ իրազեկման բարձրացում և բարյացակամ ծառայությունների մոդելի ստեղծում

Շահառուների նկարագրությունը. Արմավիրի ու Կոտայքի մարզերի 14-20 տարեկան դեռահասներ և երիտասարդներ; առողջապահության ոլորտի 12 մասնագետ և  6 թիրախ դպրոցի 30 ուսուցիչ 

Իրականացման վայրը. Աբովյան (Կոտայքի մարզ), Արմավիր (Արմավիրի մարզ)

Նպատակը. ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերի 6 քոլեջում սովորող դեռահասների շրջանում խթանել առողջ ապրելակերպը և կանխարգելել վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրները

Խնդիրները.

  1. Մինչև 2006 թվականի նոյեմբեր ամսվա ավարտ Արմավիրի մարզի 3 քոլեջի և Կոտայքի մարզի 3 քոլեջի 14-20 տարեկան 956 դեռահասի շրջանում բարձրացնել  առողջ ապրելակերպի և վերարտադրողական առողջության հիմնախնդիրների/վտանգների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
  2. Մինչև 2006 թվականի օգոստոս ամիս Արմավիրի և Կոտայքի մարզերի թիրախ քոլեջների առողջապահությամբ և կրթությամբ զբաղվող անձնակազմի մոտ բարձրացնել առողջ ապրելակերպի և վերարտադրողական առողջության հիմնախնդիրների/վտանգների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
  3. Մինչև 2006 թվականի ավարտ բարձրացնել դեռահասների այցերի քանակը բուժհաստատություններ և ամրապնդել կապը քոլեջների, տեղական առողջապահական հաստատությունների և կենտրոնական բժշկական կառույցների միջև:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ /Ուղղակի իրականացում
Սկիզբը12/01/2005
Ավարտը11/01/2006
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Գործընկեր կազմակերպությունԵրեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 151,000
ԻրականացնողԵրեխաների Առողջության Պահպանման Ասոցիացիա
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 927,000 
ՋՀՀ ֆինանսավորումՀՀ դրամ 6,690,100
Շահառուների թիվը956