Շահառուների նկարագրությունը. Սևան քաղաքում և հարակից գյուղերում բնակվող հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող թվով 250 երեխա
Ծրագրի իրականացման վայրը. ք. Սևան (Գեղարքունիքի մարզ)
Ծրագրի նպատակը. բարելավել Սևան քաղաքում և 10 հարակից գյուղերում բնակվող հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կյանքի որակը՝ հիմնելով վերականգնողական կենտրոն, որը կստեղծի ռեաբիլիտացիայի, կրթության և սոցիալական բարեկեցության բոլոր պայմանները՝ հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա
Ծրագրի խնդիրները.
- հիմնել վերականգնողական կենտրոն հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար,
- վերակառուցել, հիմնանորոգել, կահավորել շենքը, որը երեխաների համար կծառայի որպես վերականգնողական կենտրոն և ռեսուրսային կենտրոն՝ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների և շահառու երեխաների ծնողների արհեստագործական դասընթացների անցկացման համար,
- հավաքագրել և վերապատրաստել մասնագետներ, որոնց հետագայում աշխատանքի կընդունեն՝ երեխաների հետ աշխատելու համար,
- կազմակերպել արտագնա կլինիկաներ թիրախված գյուղեր՝ նպատակ ունենալով հայտնաբերել երեխաների հաշմանդամության և զարգացման խնդիրների նոր դեպքեր՝ հետագայում բուժման նպատակով նրանց Կենտրոնում գրանցելու համար,
- ռեսուրսային կենտրոնում կազմակերպել արհեստագործական դասընթացներ ծնողների համար /հիմնականում մայրերի համար հետագայում աշխատանք ունենալու/եկամուտ ստանալու նպատակով:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
սկիզբը | 1 մայիսի 2019 թ. |
Ավարտը | 30 դեկտեմբերի 2021 թ. |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում գործընկերների կողմից | ՀՀ դրամ 94,070,115 ԱՄՆ դոլար 193,959 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 10,371,725 ԱՄՆ դոլար 21,385 |
Շահառուների թիվը | 250 |