Ձմեռային կոշիկներ խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

Հայաստանում շատ ընտանիքներ ձմռան ամիսներին իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, քանի որ նրանց համար նույնիսկ մեկ զույգ կոշիկ գնելու հնարավորություն չունեն: Եթե երեխաները դպրոց չհաճախեն, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք չեն կարողանա հաղթահարել աղքատությունը: Այս նախաձեռնությամբ Ջինիշյան հիշատակի հիմնադրամն անվճար տաք ձմեռային կոշիկներ կբաշխի Հայաստանի հեռավոր հյուսիսային շրջանների շուրջ 1000 անապահով ընտանիքների երեխաների: Հիմնադրամը կոշիկները կպատվիրի տեղական կոշիկ սրտադրողներից` ըստ Հիմնադրամի կողմից մշակված որակական չափանիշների /պատրաստված բնական կաշվից, ջրակայուն, ներսից մորթեպատ և չսահող ներբաններ/: Կոշիկները երեխաներին կբաշխվեն 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ըստ նախնական հաշվարկների մեկ զույգ կոշիկի արժեքը կլինի միջինը 13,000 ՀՀ դրամ (մոտ 35 ԱՄՆ դոլար): Նվիրատվության ամբողջ  գումարը կծախսվի ձմեռային կոշիկների ձեռքբերման նպատակով: Կոշիկների տեղափոխման և բաշխման հետ կապված ծախսերը կհոգա Ջինիշյան հիշատակի հիմնադրամը:

Այս նախաձեռնությամբ կոչ ենք անում կատարել նվիրատվություն և գոնե մեկ երեխայի պարգևել դպրոց հաճախելու հնարավորություն:

Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

1. Բանկային փոխանցումով`

Շահառուի անվանում` Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Շահառուի հասցե` Աբովյան 34, բնկ. 5, Երևան, ՀՀ
Բանկ` ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ
Բանկի հասցե` Տերյան 66, Երևան, ՀՀ.
SWIFT` MIDLAM22

Հաշվի համարներ` 001-111616-102 USD
                                 001-111616-002 AMD

2. Առցանց`
այցելելով http://gamc.pcusa.org/donate/E051792/ կայքը.

3. Կանխիկ`
այցելելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամ.Աբովյան 34, բն. 5, Երևան, 0009, ՀՀ
www.jinishian.org

4. Մեզ կարող եք գտնել նաև Ֆեյսբուքում:

Բոլոր նվիրատուները կստանան մանրամասն հաշվետվություն նախաձեռնության ավարտին:

Շնորհակալություն Ձեր նվիրատվության համար: