Շահառուների նկարագրությունը․ Ծրագիրն ուղղակիորեն թիրախավորում է Գավառի պետական համալսարանի ԳՊՀ շուրջ 150 ուսանողների և շրջանավարտների և շրջակա համայնքների գրեթե 200 չափահաս երիտասարդների։ Անմիջական շահառուների ընդհանուր թվաքանակը կազմված է 350 երիտասարդից։ Նախագիծն անուղղակիորեն թիրախավորում է ԳՊՀ-ի մյուս ուսանողներին, համալսարանի վարչակազմին և աշխատակազմին, շրջանավարտների / ուսանողների ընտանիքներին, համայնքի անդամներին
Ծրագրի իրականացման վայրը․ Գեղարքունիք (Գավառ)
Ծրագրի նպատակը․ աջակցել Գավառի տարածաշրջանի երիտասարդությանը
ա/ բացահայտել եւ գտնել / առաջարկել առկա խնդիրների լուծումներ, մասնավորապես հանրային քննարկումների միջոցով,
բ/ վերահսկել, հաշվետվություն ներկայացնել եւ հետեւել պետական մարմինների քաղաքականության իրականացման գործընթացներին, որոնք ուղղված են նշված խնդիրների լուծմանը
- բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում ԳՊՀ շուրջ 150 շրջանավարտի և ուսանողի գիտելիքները և հմտությունները /մասնավորապես բանավեճային հմտությունները/ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ,
- ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում,
- շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 մարտի 2021 |
Ավարտը | 28 փետրվարի 2024 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 25,640 ՀՀ դրամ 12,820,000 |
Շահառուների թիվը | 350 |