Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուները` 7 համալսարան: Յուրաքանչյուր համալսարանից առնվազն 280 ուսանող ուղղակիորեն կներգրավվի ծրագրային գլխավոր գործողությունների մեջ: Ծրագրի անուղղակի շահառուներն են համալսարանների ադմինիստրացիաները, ուսանողների ընտանիքները, ընկերները և նրանց համայքների բնակիչները
Ծրագրի իրականացման վայրը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան
Ծրագրի նպատակը. քաջալերել և աջակցել ուսանողներին Հայաստանում քաղաքացիական մասնակցության խթանման և մարդու իրավունքների մշակույթի ձևավորման հարցերում` ուսանողական բանավեճի ակումբների ստեղծման և համակարգված բանավեճի մրցույթների կազմակերպման միջոցով
Ծրագրի խնդիրները.
- զարգացնել բանավիճելու հմտությունները, խթանել բանավեճի էթիկան թվով 7 համալսարանի առնվազն 280 ուսանողի մոտ,
- զարգացնել առնվազն 280 ուսանողի հետազոտական հմտությունները բանավեճերի պատրաստման համար և տալ երկխոսության հնարավորություն կառավարության պաշտոնյաների ու ՔՀ ներկայացուցիչների հետ,
- նպաստել քաղաքացիական ներգրավվածությանը, ժողովրդավարական միջավայրի ստեղծման հանդեպ դրական վերաբերմունքի և հայ հասարակության մեջ մարդու իրավունքների մշակույթի ձևավորմանը
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 փետրվարի 2012 |
Ավարտը | 1 նոյեմբերի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | ԵԱՀԿ երևանյան գրասենյակ |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 5,083,680 Եվրո 9,968 |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /ֆինանսական/ | ՀՀ դրամ 2,181,270 Եվրո 4,277 ԱՄՆ դոլար 5,976 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /բնաիրային/ | ՀՀ դրամ 2,894,250 Եվրո 5,675 |
Շահառուների թիվը | 280 |
Ուսանողական բանավեճերի հանրապետական մրցաշար....