Սույն թվականի սեպտեմբեր ամսից մեկնարկել է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել նոր բանավեճի ակումբներ և ընդլայնել գոյություն ունեցող ակումբների գործունեությունը ՀՀ տարբեր մարզերում: Ծրագիրն իրականացվում և ֆինանսավորվում է Բաց Հասարակություն Հիմնադրամներ-Հայաստան, Վորլդ Վիժն Հայաստան և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ կազմակերպությունների կողմից: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 130 դպրոց ՀՀ 8 մարզում` Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Սյունիք; 15 քաղաքում` Աշտարակ, Ապարան, Թալին, Արտաշատ, Մասիս, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Գավառ, Վարդենիս, Սևան, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Գյումրի և 14 գյուղական համայնքում`Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Արտենի, Գյուլագարակ, Ուռուտ, Սվերդլով, Մեծ Մասրիք, Շենավան, Ներքին Բազմաբերդ, Մաստարա, Սառնակունք, Բռնակոթ և Շինուհայր:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին սովորել քաղաքակիրթ բանավիճել և ձևավորել սեփական կարծիքը տարբեր հիմնախնդիրների շուրջ: