Շահառուների նկարագիր. ծրագրի անուղղակի շահառուները Վրաստանի մոտավորապես 150 համալսարանական ուսանողներ և երիտասարդներ (հիմնականում հայկական ծագումով) են՝ գենդերային բալանսի պայմանով ընտրված: Անուղղակի շահառուներ՝ հայ համայնք, այլ երիտասարդներ/համալսարանական ուսանողներ (հայեր և ոչ հայկական ծագում ունեցողներ):
Ծրագրի իրականացման վայրը. Թբիլիսի և Վրաստանի այլ տարածաշրջաններ
Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանի հայ երիտասարդներին/ համալսարանական ուսանողներին ավելի ակտիվ, ունակ և տեղեկացված քաղաքացու դեր խաղալ երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական անմիջական և երկարաժամկետ զարգացման գործում՝ մտքում ունենալով Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերի ուժեղացումը:
Ծրագրի խնդիրները.
- Բարձրացնել Վրաստանում հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և հասարակական ներգրավվածության աստիճանը,
- Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները և բարձրացնել նրանց քաղաքացիական մասնակցության աստիճանը,
- Խթան հանդիսանալ համալսարանական ուսանողների/երիտասարդության համար, որպեսզի նրանք ուսումնասիրեն քաղաքացիական խնդիրները տեղական համայնքներում, վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված գտնեն մոտեցումներ և համապատասխան քայլեր կատարել,
- Համագործակցություն սկսել պետական իշխանության հետ վեր հանված խնդիրներին լուծում տալու նպատակով,
- Բարելավել հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցության և համագործակցության ցանցը Վրաստանում հայ և այլազգի երիտասրադների միջև:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 15 նոյեմբերի 2022 |
Ավարտը | 14 նոյեմբերի 2023 |
Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | Հայ Առաքելական Ուղղափառ ՍԲ եկեղեցու Վիրահայոց թեմ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 7,063 ՀՀ դրամ 3,460,870 |
Շահառուների թիվը | 150 |