Շահառուների նկարագիր. 
- Ուղղակի՝ 26 դպրոցի (12 նախկին և 14 նոր) 260 աշակերտներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՊՀԱ ակումբների աշխատանքներին, ինչպես նաև դպրոցներից 26 մենթորներ, որոնք Երևանում կմասնակցեն վերապատրաստումների և լեհ գործընկերոջ կողմից կազմակերպվող մի շարք առցանց սեմինարների:
- Անուղղակի՝ ողջ դպրոցական համայնքը (դպրոցների մնացած աշակերտները, դպրոցի ղեկավարությունը, աշակերտների ծնողները):
Ծրագրի իրականացման վայրը. Երևանի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ:
 
Ծրագրի նպատակը.  Հայաստանում պատանի հետազոտողների ակումբների միջոցով դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության և կիրառական գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը:
 
Ծրագրի խնդիրները. 
- 26 դպրոցների 26 մենթորների գիտելիքների և հմտությունների բարելավում այդ դպրոցներում ՊՀ ակումբներ ստեղծելու և գործարկելու համար:
- 26 դպրոցների աշակերտների (10-15 տարեկան) շրջանում հետագայում ձևավորել դրական վերաբերմունք գիտության նկատմամբ:
- 26 դպրոցների 260 աշակերտների մոտ ձևավորել ստեղծարարություն և թիմում աշխատելու կարողություններ:
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ | 
| Սկիզբը | 23 փետրվարի 2023 | 
| Ավարտը | 29 դեկտեմբերի 2023 | 
| Համակարգող / պատասխանատու | Ռուբեն Կրիկյան | 
| Իրականացնող | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ | 
| Գործընկեր կազմակերպություն | Լեհաստանի Կոպեռնիկուս գիտական կենտրոն, Fundacja Szkoła z klasą | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 6,500 ՀՀ դրամ 2,600,000 | 
| Ֆինանսավորում Fundacja Szkoła z klasą-ի կողմից | ԱՄՆ դոլար 3,900 ՀՀ դրամ 1,560,000 | 
| Շահառուների թիվը | 286 | 





















































