Հայաստանի պատանի հետազոտողների ակումբներ (ՊՀԱ) 2023

Շահառուների նկարագիր. 
  • Ուղղակի՝ 26 դպրոցի (12 նախկին և 14 նոր) 260 աշակերտներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՊՀԱ ակումբների աշխատանքներին, ինչպես նաև դպրոցներից 26 մենթորներ, որոնք Երևանում կմասնակցեն վերապատրաստումների և լեհ գործընկերոջ կողմից կազմակերպվող մի շարք առցանց սեմինարների:
  • Անուղղակի՝ ողջ դպրոցական համայնքը (դպրոցների մնացած աշակերտները, դպրոցի ղեկավարությունը, աշակերտների ծնողները):
Ծրագրի իրականացման վայրը. Երևանի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ:
 
Ծրագրի նպատակը.  Հայաստանում պատանի հետազոտողների ակումբների միջոցով դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության և կիրառական գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը:
 
Ծրագրի խնդիրները. 
  • 26 դպրոցների 26 մենթորների գիտելիքների և հմտությունների բարելավում այդ դպրոցներում ՊՀ ակումբներ ստեղծելու և գործարկելու համար:
  • 26 դպրոցների աշակերտների (10-15 տարեկան) շրջանում հետագայում ձևավորել դրական վերաբերմունք գիտության նկատմամբ:
  • 26 դպրոցների 260 աշակերտների մոտ ձևավորել ստեղծարարություն և թիմում աշխատելու կարողություններ:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը23 փետրվարի 2023
Ավարտը29 դեկտեմբերի 2023
Համակարգող / պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋինիշյան հիշատակի հիմնադրամ
Գործընկեր կազմակերպությունԼեհաստանի Կոպեռնիկուս գիտական կենտրոն, Fundacja Szkoła z klasą
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցԱՄՆ դոլար 6,500 ՀՀ դրամ 2,600,000
Ֆինանսավորում Fundacja Szkoła z klasą-ի կողմիցԱՄՆ դոլար 3,900 ՀՀ դրամ 1,560,000
Շահառուների թիվը286