Պատանի հետազոտողների ակումբներ 2025-2026

Շահառուների նկարագիր. 

  • Ուղղակի՝ 400 աշակերտ՝ 40 դպրոցներից, ովքեր անմիջականորեն կմասնակցեն Երիտասարդ հետազոտողների ակումբների (YEC) գործունեությանը, ինչպես նաև 40 դպրոցական մենթորներ, որոնցից տասը կմասնակցեն Վարշավայում կայանալիք XIV Ֆորումին և լեհ գործընկեր կազմակերպությունների՝ Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի և HumanDoc հիմնադրամի կողմից կազմակերպվող առցանց վեբինարների շարքին։
  • Անուղղակի՝ ողջ դպրոցական համայնքը (դպրոցների մնացած աշակերտները, դպրոցի ղեկավարությունը, աշակերտների ծնողները):

Ծրագրի իրականացման վայրը. Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ:

Ծրագրի նպատակը.  Հայաստանում պատանի հետազոտողների ակումբների միջոցով դպրոցականների շրջանում բարձրացնել գիտության և կիրառական գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը:

Ծրագրի խնդիրները. 

  • խորացնել գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև փորձը բնական գիտությունների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն), բնապահպանական խնդիրների, էներգիայի արդյունավետ օգտագործման և այլ ոլորտներում,
  • ձևավորել և ամրապնդել գիտության նկատմամբ դրական վերաբերմունք աշակերտների շրջանում,
  • զարգացնել ստեղծագործական կարողությունները և թիմային աշխատանքի/հաղորդակցման հմտությունները,
  • բարելավել ակումբի անդամների սոցիալական և հաղորդակցական հմտությունները՝ թիմային աշխատանք, գիտելիքների փոխանակում, համայնքային համագործակցություն և այլն։
Ծրագրի տեսակԴրամաշնորհ
Սկիզբը1 դեկտեմբերի 2025
Ավարտը30 նոյեմբերի 2026
Համակարգող / պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋինիշյան հիշատակի հիմնադրամ
Գործընկեր կազմակերպությունԼեհաստանի Կոպեռնիկուս գիտական կենտրոն, HumanDoc Foundation Poland
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից3,300 ԱՄՆ դոլար / 1,287,000 ՀՀ դրամ
Ֆինանսավորում HumanDoc Foundation Poland-ի կողմից4,900 ԱՄՆ դոլար / 1,911,000 ՀՀ դրամ
Շահառուների թիվը400