ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

«Ջինիշյան» հիշատակի Հիմնադրամը (JMF) սկսել է դիմում-հայտերի ընդունումը «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն»  ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից, «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության»  շրջանակում Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից իրականացվող  «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո:

Այս նախաձեռնությունը միտված է ընդլայնելու տնտեսական հնարավորությունները Սյունիքի մարզում ՝ տրամադրելով կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր և նյութական աջակցություն՝ մարզում նախագծային փուլում գտնվող, նորաստեղծ և արդեն իսկ գործող բիզնեսներին:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում գործող բիզնեսներին՝

  • գյուղմթերքի մշակում;
  • արտադրություն;
  • զբոսաշրջություն և հյուրընկալություն։

Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք գտնվում են բացառապես Սյունիքի մարզում և

  • 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար,
  • փնտրում են աջակցություն իրենց ստարտափի կամ սկսնակ բիզնեսի  ընդլայնման համար,
  • ունեն գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնվել, բարելավել գործունեությունը կամ ինտեգրել կայունության պրակտիկաներ:

Ծրագիրը խրախուսում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

Փուլ 1. կարողությունների զարգացում հիբրիդային ձևաչափով.

  • բիզնես գաղափարների հղկման և ձեռնարկատիրական նորարարության թեմայով աշխատանքային դասընթացներ, որոնք կօգնեն գնահատել, ձևավորել և կատարելագործել բիզնես գաղափարները:
  • բիզնես մոդելի մշակման դասընթաց՝ ճիշտ կառուցվածքով և ընդլայման հնարավորությամբ բիզնես պլանների մշակման նպատակով։
  •  անհատական ​​խորհրդատվության սեսիաներ փորձագետների հետ՝ անհատապես յուրաքանչյուր բիզնեսին վերաբերող խորհուրդներ ստանալու նպատակով:
  • ֆինանսական գրագիտության դասընթաց՝ ֆինանսական պլանավորման, հմտությունների բարելավման նպատակով:
  • թվային հմտությունների համալրման դասընթաց՝ բիզնեսի առցանց ներկայության և գործունեության բարելավման նպատակով:
  • աճի և կատարողական փափուկ հմտությունների դասընթաց՝ առաջնորդության, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացման նպատակով:
  • բիզնես գաղափարների ներկայացման սեսիաներ՝ ֆինանսավորման հնարավորությունների և ներդրողների ներգրավման նպատակով:
  • բիզնեսի կայունության գործիքակազմին ծանոթացման դասընթաց և խմբային քոուչինգի սեսիաներ՝ էկոլոգիապես մաքուր բիզնեսի ստեղծման ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման պրակտիկաների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

Փուլ 2. ֆինանսական աջակցություն.

  • նյութական աջակցությանը հասանելիություն կունենան կենսունակ բիզնես գաղափարներ ունեցող մասնակիցները՝ իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով:
  • հնարավորություն կընձեռնվի նաև հասանելիություն ստանալ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներին՝ ՋՀՀ-ի աջակցության և տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով:

Փուլ 3. շարունակական աջակցություն.

  • յուրաքանչյուր մասնակից ՋՀՀ-ի շարունակական ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենա ստանալ իր բիզնեսի հատուկ կարիքներին ուղղված տեխնիկական աջակցություն։

 

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով, կամ այցելել ՋՀՀ գրասենյակ, որը գտնվում է ք․ Գորիս, Մաշտոց 100 հասցեում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ.-ի մարտի 17-ը:

 

Առցանց հայտադիմումը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/9SVg7eDnSMybdV1c9

Խնդրում ենք պատճենել և տեղադրել հղումը որոնման դաշտում, եթե այն չի բացվում:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460, կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։