Հաշմանդամության կանխարգելում երեխաների մոտ և արտագնա կլինիկաներ ՀՀ-ում փուլ V

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 4,000 նորածին, 200 հաշմանդամ երեխա և 9 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները

Իրականացման վայրը. ք. Մեծամոր /Արմավիրի մարզ/, ք. Սիսիան /Սյունիքի մարզ/, ք. Մասիս /Արարատի մարզ/, ք. Աբովյան /Կոտայքի մարզ/, ք. Դիլիջան և Նոյեմբերյան /Տավուշի մարզ/, ք. Թալին և Ծաղկահովիտ /Արագածոտնի մարզ/

Ծրագրի նպատակը. ՀՀ Արմավիրի, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում  նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունն երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները

Խնդիրները.

  1. Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել 9 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (թիրախված 6 համայնքից),
  2. Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 6 արտագնա կլինիկա` ՀՀ 6 թիրախված մարզի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
  3. Մինչև 2014 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 9 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը19 մայիսի 2014
Ավարտը30 դեկտեմբերի 2014
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 5,589,000    ԱՄՆ դոլար 13,800
Շահառուների թիվը4,209