Միկրովարկային օժանդակություն Մեղրիի տարածաշրջանի ֆերմերներին և փոքր ու միջին ձեռնարկություններին ցածր տոկոսադրույքով վարկային ծրագիր

Շահառուների նկարագրությունը. 20 պոտենցիալ ՓՄՁ և ֆերմեր Մեղրիի շրջանից 

Ծրագրի իրականացման վայրը. Երևան

Ծրագրի նպատակը. բարելավել Մեղրիի շրջանի ֆերմերների և ՓՄՁ-ների ընդհանուր տնտեսական վիճակը` ստեղծելով ֆինանսավորման կայուն աղբյուր և տրամադրելով ցածր տոկոսադրույքով և շահավետ վարկային ծառայություններ

Խնդիրները.

  • հեշտացնել կայուն և շահավետ վարկային ծառայությունները գյուղատնտեսական արտադրողների և ՓՄՁ-ների համար,
  • ընդարձակել վարկային ծառայությունների տեսակն ու որակը, որոնք հասանելի են գյուղատնտեսական արտադրողներին և ՓՄՁ-ներին, 
  • աջակցություն ցուցաբերել հաճախորդակենտրոն վարկերի մշակման և տրամադրման համակարգերի մշակման գործընթացում` անդրադառնալով տվյալ մարզի ֆերմերների և ՓՄՁ-ների տնտեսական կարիքներին,
  • ֆինանսական կապիտալ տրամադրել այն միկրոֆինանսական կազմակերպություններին /այս դեպքում` ՔԱՐԴ-ին/, որոնք ունեն պարզ և հաստատուն սոցիալական մանդատ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով մրցակցել ֆինանսական ոլորտում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց սոցիալական մանդատը: 
  • խթանել սոցիալական պատասխանատվության գաղափարը միկրոֆինանսական կազմակերպությունների շրջանում:
Սկիզբը1 հոկտեմբերի 2013
Ավարտը30 սեպտեմբերի 2015
Համակարգող/պատասխանատուԱրմեն Հակոբյան
ԻրականացնողՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 40,500,000  ԱՄՆ դոլար 98,765
Շահառուների թիվը20 պոտենցիալ ՓՄՁ և ֆերմեր