Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար - 2010

Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան մոտ 378 երեխա Լոռու և Սյունիքի մարզի 11 հեռավոր գյուղից

Ծրագրի իրականացման վայրը. Լոռու մարզի Այգեհատ, Արևածագ, Դսեղ, Մխարթ, Արդվի և Աքորի գյուղեր և Սյունիքի մարզի Կարճևան, Տաշտուն, Լիճք, Շվանիձոր և Ալվանք գյուղեր

Ծրագրի նպատակը. հարստացնել և խթանել Լոռու և Սյունիքի մարզերի 11 հեռավոր գյուղից 378 երեխայի կրոնական և հոգևոր կյանքը:

Խնդիրները.

  • Հնարավորություն տալ 378 երեխայի/մեծահասակի խթանել իրենց հոգևոր և կրոնական ժառանգությունը, որն ուսումնասիրվել է «Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար» ծրագրի շրջանակներում` անցկացնելով ինտերակտիվ հոգևոր զրույցներ և աստվածաշնչյան ուսումնասիրություններ:
  • Ապահովել երեխաների անմիջական մասնակցությունը աղոթքներին, քրիստոնեական ծեսերին/տոներին և հոգևոր վերելքի այլ գործունեություններին` հոգևոր սնունդ տալով երեխաներին:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
ՍկիզբըՍեպտեմբեր 2010
ԱվարտըՀունիս 2011
Համակարգող/պատասխանատուԱրմեն Հակոբյան
Գործընկեր կազմակերպությունՀայ առաքելական եկեղեցու Գուգարաց ու Սյունյաց թեմեր
Ֆինանասավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,337,000   ԱՄՆ դոլար 6,403
Շահառուների թիվըՄոտ 378 երեխա