Շահառուների նկարագրությունը. 10-15 տարեկան մոտ 378 երեխա Լոռու և Սյունիքի մարզի 11 հեռավոր գյուղից
Ծրագրի իրականացման վայրը. Լոռու մարզի Այգեհատ, Արևածագ, Դսեղ, Մխարթ, Արդվի և Աքորի գյուղեր և Սյունիքի մարզի Կարճևան, Տաշտուն, Լիճք, Շվանիձոր և Ալվանք գյուղեր
Ծրագրի նպատակը. հարստացնել և խթանել Լոռու և Սյունիքի մարզերի 11 հեռավոր գյուղից 378 երեխայի կրոնական և հոգևոր կյանքը:
Խնդիրները.
- Հնարավորություն տալ 378 երեխայի/մեծահասակի խթանել իրենց հոգևոր և կրոնական ժառանգությունը, որն ուսումնասիրվել է «Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար» ծրագրի շրջանակներում` անցկացնելով ինտերակտիվ հոգևոր զրույցներ և աստվածաշնչյան ուսումնասիրություններ:
- Ապահովել երեխաների անմիջական մասնակցությունը աղոթքներին, քրիստոնեական ծեսերին/տոներին և հոգևոր վերելքի այլ գործունեություններին` հոգևոր սնունդ տալով երեխաներին:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | Սեպտեմբեր 2010 |
Ավարտը | Հունիս 2011 |
Համակարգող/պատասխանատու | Արմեն Հակոբյան |
Գործընկեր կազմակերպություն | Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց ու Սյունյաց թեմեր |
Ֆինանասավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,337,000 ԱՄՆ դոլար 6,403 |
Շահառուների թիվը | Մոտ 378 երեխա |