9 հունիսի 2007 թ.
Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից թվով 126 բուժքույր մասնագիտական ունակությունների բարձրացման դասընթացներ է անցել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 2005 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում:
Ծրագրի կոորդինատոր Զառա Ջանիբեկյանի տեղեկացմամբ ծրագրի արդյունքում բուժքույրերի ունակություները 33-50 տոկոսով բարձրացել են:
Ծրագրի առաջին փուլով վերապատրաստման դասընթացներ է կազմակերպվել Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերի 30 բուժքույրի համար: Իսկ երկրորդ փուլի շրջանակներում 96 բուժքույր վերապատրաստվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերից:
«Գյուղական բուժքույրերը ավելի քան 15 տարի չեն մասնակցել մասնագիտական դասընթացների և չեն տիրապետում բժշկական նորագույն մեթոդներին: Դասընթացները շատ բան փոխեցին»,-ասաց Ջանիբեկյանը:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:
Հեղինակ: Արմենպրես գործակալություն