Շահառուների նկարագրությունը. 20 մարզային լրագրող
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ մարզեր
Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանում առողջապահական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը` ԶԼՄ-ների միջոցով շեշտադրելով Մոր և մանկան առողջությանը վերաբերվող խնդիրները
Ծրագրի խնդիրները.
- Մինչև 2012 թվականի ավարտ բարձրացնել 20 ԶԼՄ ներկայացուցչի իրազեկվածությունը և ստեղծել երկխոսություն Մոր և մանկան առողջության ոլորտում վերջին շրջանում արձանագրված բարեփոխումների վերաբերյալ` մասնավորապես շեշտադրելով Մանկաբարձական խնամքի որակավորման ծրագիրն, Երեխայի խնամքի որակավորման ծրագիրը, կրծքով կերակրման խթանումը և վերջերս ներկայացված Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության վերաբերյալ ՀՀ օրենքը,
- խթանել ԶԼՄ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը վերոնշյալ առողջապահական քաղաքականությունների իրականացման վերահսկման գործընթացում
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ Քաունթերփարթ Ինթերնեշնլից |
| Սկիզբը | 15 հոկտեմբերի 2012 |
| Ավարտը | 15 փետրվարի 2013 |
| Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
| Դոնոր կազմակերպություն | Քաունթերփարթ ինթերնեշնլ |
| Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 2,688,000 ԱՄՆ դոլար 7,364 |
| Իրականացնող | ՋՀՀ |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 1,160,000 ԱՄՆ դոլար 3,178 |
| Շահառուների թիվը | 20 |
Mass Media Training Photos....



















































