Շահառուների նկարագրությունը. 15 գյուղական համայնք Գորիսի շրջանում
Իրականացման վայրը. Գորիս (Սյունիք)
Նպատակը. Տևական լուծումներ գտնել համայնքներում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին` ներքին ու արտաքին մարդկային ու ֆինանսական ռեսուրսների համախմբման միջոցով
Խնդիրները.
- Անցկացնել դասընթացներ` զարգացնելու համայնքների ունակությունները:
- Ստեղծել համապարփակ կառույց` հեշտացնելու ակտիվ խմբերի շարունակական գործունեությունը և ընդհանուր զարգացումը:
- Օժանդակել համայնքային ռեսուրսների համախմբումը, ուղղորդել համայնքահեն խնդիրները և համայնքային բնակչության քաղաքացիական նախաձեռնությունները` համայնքային դրամաշնորհային նվիրաբերումների միջոցով:
- Համայնքների միջև հեշտացնել համագործակցության ցանցը համայնքային մակարդակով:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված, ուղիղ կատարում |
Սկիզբը | 01/06/2006 |
Ավարտը | 30/10/2007 |
Համակարգող/պատասխանատու | Գևորգ Աբոյան |
Գործընկեր կազմակերպություն | Գորիսի երիտասարդական միություն |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | 0 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար: 85766 |
Շահառուների թիվը | 14,000 |