Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից
Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայք)
Նպատակը. հարստացնել երեխաների հոգևոր, ֆիզիկական և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 850 երեխաների ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնեաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` հոգևոր քննարկումների և կրոնական այլ միջոցառումների միջոցով:
- Ապահովել կրթական և մշակութային հնարավորություններ երեխաների համար` լեզուների, երաժշտության, պարի, կար ու ձևի և այլ արվեստի, արհեստի դասերի միջոցով:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 23/06/2008 |
Ավարտը | 25/08/2008 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան |
Գործընկեր կազմակերպություն | Ժնևահայերի միություն հիմնադրամ և այլ բարերարներ |
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 20,273,850 ԱՄՆ դոլար 66,471 |
Իրականացնող | Տիրամայր Հայաստանի կուսաստան |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 6,306,150 ԱՄՆ դոլար 20,676 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,050,000 ԱՄՆ դոլար 10,000 |
Շահառուների թիվը | 850 |