Ամառային ճամբար 2007-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրություն. 850 երեխա ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներից և մանկատներից

Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր(Կոտայք)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների երեխաների ֆիզիկական և հոգևոր կյանքը

Խնդիրները.

  1. Թեթևացնել 850 երեխաների ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնեաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  3. Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:

 

Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը07/11/2007
Ավարտը25/08/2007
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
Գործընկեր կազմակերպությունԺնևահայերի միություն հիմնադրամ և այլ բարերարներ
Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 15,141,980    ԱՄՆ դոլար 43,565
ԻրականացնողՏիրամայր Հայաստանի կուսաստան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 6,382,956   ԱՄՆ դոլար 18,365
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,475,700   ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը850