Շահառուների նկարագրությունը. 70 դպրոցահասակ երեխա անապահով ընտանիքներից Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 1 դպրոցից և մոտ 80 երեխա Երևանի թիվ 8 հատուկ դպրոցից
Իրականացման վայրը. Երևան
Նպատակը. բարելավել Երևանի հատուկ գիշերօթիկ դպրոցների անապահով ընտանիքների երեխաների սոցիալ-հոգեբանական կարգավիճակը
Խնդիրները.
- Երեխաների ստեղծագործական արտահայտման, անհատական կարողությունների և հաղորդակցական հմտությունների խթանում` հետևյալ դասընթացների կազմակերպման միջոցով` թատերական խաղեր, երաժշտական ստեղծագործություններ, հմուտ ձեռքեր, հոգեբանական քննարկումներ, խոսքի զարգացում, ֆիլմերի ուսուցանում և ինտելեկտուալ խաղեր:
- Երեխաների մշակութային ակտիվ կյանքի և ստեղծագործական հանգստի կազմակերպում` ներկայացումների պատրաստման և բեմադրման, մշակութային հաստատությունների այցելության և հեղինակավոր դերասանների հետ հանդիպման միջոցով:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 06/01/2007 |
Ավարտը | 10/01/2007 |
Համակարգող /պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
Իրականացնող | Ապագան քոնն է ՀԿ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | 0 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,031,450 ԱՄՆ դոլար 14,953 |
Շահառուների թիվը | 150 |