Նոր կյանք փոքրիկ տղային

ՋՀՀ ՙՀՀ մարզերում վերականգնողական բուժման կայունության ապահովում՚ ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներ են անցկացվում մարզային բժիշկների ու բուժքույրերի համար: Ստեղծվում են ռեաբիլիտացիոն թիմեր մանկական հենաշարժողական համակարգի խանգարման ու նյարդամկանային հիվանդությունների վաղ ախտորոշման ու բուժման համար:  2007թ-ին սկիզբ առած այս ծրագրի շնորհիվ մանկական ուղեղային կաթվածով, ողնաշարի ճողվածքով, բնածին կոնք-ազդրային հոդախախտով և սկոլիոզով տառապող հարյուրավոր երեխաների նոր կյանք է տրվել:
Իննամյա Արսեն Տիգրանյանն ապրում է Աշտարակում: Նա այն երեխաներից է, ում կյանքն էապես փոխվեց ծրագրի արդյունքում: Ի տարբերություն իր հասակակիցների` Արսենը ո’չ դպրոց էր հաճախում, ո’չ էլ խաղում բակում. հիվանդության պատճառով նա անկարող էր քայլել: Նա մեկուսացված էր ու չէր պատկերացնում, որ երբևէ կարող է հասարակության լիիրավ անդամ դառնալ:

Բուժքույր Ռուզաննա Հակոբյանը, ով վերապատրաստվել էր ՋՀՀ ծրագրի շրջանակներում, հերթական այցի ընթացքում հետազոտեց Արսենին և ախտորոշեց ուղեղային կաթված: Արսենը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ բժիշկ Քոլոյանի և նրա թիմի կողմից վիրահատվեց: Հաջող վիրահատությունից հետո ՋՀՀ-ն նրան քայլակ տրամադրեց, ու Արսենն իր ՙառաջին քայլերը՚ սկսեց անել:
ՙ
'Ես երբեք չէի պատկերացնի, որ երբևէ կկարողանամ քայլել',- ասում է Արսենը: Այժմ նա արդեն դպրոց է հաճախում, ուր բազում ընկերներ է ձեռք բերել: Արսենի մայրը, չզսպելով արցունքները, մեզ ասաց. ՙՍա իմ տղայի երկրորդ ծնունդն է: Այս անգամ նա ծնվեց որպես հասարակության լիիրավ անդամ: Աստված օրհնի այն մարդկանց, ովքեր երկրորդ ծնունդ պարգևեցին որդուս՚: