Ալավերդու շրջանում գտնվող հեռավոր Արևածագ գյուղը 18 տարվա ընդմիջումից հետո վերջապես կունենա նախակրթարան շնորհիվ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի, ինչպես նաև համայնքի անդամների և Վորլդ Վիժն Հայաստանի օժանդակության:
Ավելի քան 20 երեխաներ այս տարի արդեն կսկսեն հաճախել նախակրթարան, որը կհիմնվի Արևածագի հանրակրթական դպրոցի շենքում:
«Մեր գյուղում 1991թվականից ի վեր մանկապարտեզ չկար. երբեմն նույնիսկ դժվար էր լինում երեխաներին բացատրել, թե ինչ է մանկապարտեզը և ինչ տեսք ունի այն»,-ասում է Արթուր Մելիքսեթյանը, որն ակտիվորեն մասնակցել է նախակրթարան հիմնելու առաջարկի պատրաստմանը:
Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու Տարածքային զարգացման ծրագիրն իր աշխատանքներն է սկսել 2008 թվականին և Արևածագ համայնքի հետ անցկացրած առաջին իսկ հանդիպումներից պարզ էր դարձել, որ համայնքի համար մանկապարտեզի բացակայությունը հրատապ հիմնահարց է:
Վորլդ Վիժն Հայաստանը համախմբեց Արևածագի համայնքը, կազմակերպեց քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Քննարկումների ընթացքում խրախուսվում էր համայնքի ներկայացուցիչներին, նրանց թվում` գյուղապետ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, խոսել համայնքի խնդիրների մասին և պատասխատվություն վերցնել այդ խնղիրների լուծման հարցում:
Համայնքային հանդիպումները իրականացվել էին «Համայնքահեն ծառայությունների մոնիթորիգ» կոչվող մեթոդաբանությամբ. այս հանդիպումներից անմիջապես հետո համայնքի ակտիվ անդամները սկսեցին բանակցել գյուղապետարանի հետ` գալիք տարվա բյուջեում նախակրթարանի դաստիարակի աշխատավարձը ներառելու համար:
«Թեպետ տեղական ինքնակառավարման մարմինը այլ առաջնայնություններ ուներ համայնքի զարգացման հարցում, այնուամենայնիվ մենք չէինք կարող մերժել համայնքի պահանջը»,-ասում է Արևածագի գյուղապետ Արթուր Հովհաննեսյանը:
Համայնքի նույն ակտիվ անդամները պատրասեցին նախակրթարան հիմնելու վերաբերյալ առաջարկ և հովանավորության համար դիմեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամին: Հիմնադրամը համայնքին տրամադրեց 7,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Նախակրթարանի հիմնման աշխատանքներն իրականցնելու համար Վորլդ Վիժն Հայաստանը և Արևածագի համայնքը կտրամադրեն 5,500 և 2,500 ԱՄՆ դոլար` համապատասխանաբար:
Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր խարխուլ վիճակում և վերջինիս վերականգնման աշխատանքները շատ ավելի մեծ միջոցներ կպահանջեին: Դրա փոխարեն, աշխատանքային խումբը` այդ թվում նաև դպրոցի տնօրենը, որոշեցին դիմել մարզային վարչություն` ստանալու թույլտվություն դպրոցի շենքի մի քանի սենյակները որպես նախակրթարան օգտագործելու համար:
«Սա շատ քաջալերող էր համայնքի անդամների համար: Նրանք սկսեցին հավատալ, որ իրենք կարող են փոփոխություն բերել»,-ասում է Ալավերդի Տարածքային զարգացման ծրագրի ավագ համակարգող Հասմիկ Չախալյանը:
Նախակրթարանի սենյակները պատրաստ կլինեն այս տարի սեպտեմբերին, մինչ այդ Վորլդ Վիժն Հայաստանը կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ նախակրթարանի դաստիարակի և դայակների համար:
Համայնքի կանայք համաձայնել են հերթափոխով ստանձնել դայակի պարտականությունները առանց որևէ վճարի: Իսկ համայնքի մի քանի գյուղատնտեսներ կվճարեն դաստիարակի աշխատավարձը մինչև գալիք տարվա հունվարը, երբ աշխատավարձը կվճարվի գյուղապետարանի բյուջեից:
Ծրագրի մասին...