Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ծրագրում ներգրավված 240 ուսանող Գյումրու, Գավառի և Վանաձորի 3 համալսարանից, առնվազն 180 ակտիվ շրջանավարտ, ընդամենը` 420 շահառու:
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ (Գավառ), Շիրակի մարզ (Գյումրի) և Լոռվա մարզ (Վանաձոր)
Ծրագրի նպատակը. խթանել Գյումրիի, Վանաձորի և Գավառի երիտասարդներին /համալսարանների շրջանավարտներին և ուսանողներին/ հայտնաբերել խնդիրներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտում` համագործացության և որոշումների կայացման գործընթացում պրոակտիվ մասնակցության միջոցով
Ծրագրի խնդիրները.
- բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում տեղակայված համալսարանների մոտ 180 շրջանավարտի և 240 ուսանողի գիտելիքները և հմտությունները շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ,
- ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում,
- շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց
Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
Սկիզբը | 1 սեպտեմբերի 2016 |
Ավարտը | 30 օգոստոսի 2018 |
Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրիկյան |
Իրականացնող | ՋՀՀ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ԱՄՆ դոլար 53,652 ՀՀ դրամ 26,289,480 |
Դոնոր կազմակերպություն | Գալուստ Գուլբենկյան հիմնադրամ |
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ԱՄՆ դոլար 50.000 ՀՀ դրամ 24,500,000 |
Շահառուների թիվը | 420 |