Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության 2016-2018

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ծրագրում ներգրավված 240 ուսանող Գյումրու, Գավառի և Վանաձորի 3 համալսարանից, առնվազն 180 ակտիվ շրջանավարտ, ընդամենը` 420 շահառու:

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ (Գավառ), Շիրակի մարզ (Գյումրի) և Լոռվա մարզ (Վանաձոր)

Ծրագրի նպատակը.  խթանել Գյումրիի, Վանաձորի և Գավառի երիտասարդներին /համալսարանների շրջանավարտներին և ուսանողներին/ հայտնաբերել խնդիրներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտում` համագործացության և որոշումների կայացման գործընթացում պրոակտիվ մասնակցության միջոցով 

Ծրագրի խնդիրները.

  1. բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում տեղակայված համալսարանների մոտ 180 շրջանավարտի և 240 ուսանողի գիտելիքները և հմտությունները շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ, 
  2. ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում, 
  3. շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 սեպտեմբերի 2016
Ավարտը30 օգոստոսի 2018
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցԱՄՆ դոլար 53,652 ՀՀ դրամ 26,289,480
Դոնոր կազմակերպությունԳալուստ Գուլբենկյան հիմնադրամ
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմիցԱՄՆ դոլար  50.000 ՀՀ դրամ 24,500,000
Շահառուների թիվը420