Բաց երաժշտություն փառատոն 2009

Շահառուների նկարագրությունը. Փառատոնի մասնակիցներն ու երաժիշտները` նվազագույնը 19000 մարդ

Իրականացման վայրը. Երևան

Նպատակը. զարգացնել Հայաստանի երիտասարդ երաժիշտների տաղանդը` տարբեր կրթական ծրագրերի ու դասընթացների միջոցով բարձրացնելով նրանց կատարողական արվեստը

Խնդիրները.

  • Խթանել երիտասարդների` հասարակության մեջ ներգրավումը,
  • Խթանել հասարակական պատասխանատվությունը` խրախուսելով տեղական կազմակերպություններին ներդրում կատարել ի նպաստ Բաց երաժշտություն փառատոնի ֆոնդին`շարունակական դարձնելու այն,
  • Խթանել կարճաժամկետ ու երկարաժամկետ համագործակցությունը երաժշտության դասերի, փառատոնին հարևան երկրներից  արտիստների մասնակցության, ինչպես նաև կրթական ու մշակութային ծրագրերի միջոցով,
  • Խթանել Հայաստանի երիտասարդ երաժիշտների տաղանդի զարգացումը`կատարողական արվեստի բարձրացման դասընթացների ու այլ կրթական ծրագրերի միջոցով,
  • Փառատոնի ծրագրում տարեկան մեկ կամ ավելի համերգ ներառել երիտասարդ երաժիշտների մասնակցությանմբ, մասնավորապես նրանց, ովքեր ընդգրկված են եղել փառատոնի կրթական ծրագրերում,
  • Խթանել համագործակցությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ` արվեստագետներ, կազմակերպություններ և բարերարներ,
  • Խթանել տեղական կազմակերպությունների մասնակցությունը փառատոնին,
  • Դիմել դեսպանատներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին աջակցելու փառատոնի ընթացքին` հովանավորելով իրենց երկրների երաժիշտների ելույթները Հայաստանում կամ կրթական ծրագրերը,
  • Փառատոնը դարձնել երաժշտական ու մշակութային այնպիսի իրադարձություն, որը համաշխարհային ճանաչում կունենա և կհյուրընկալի հանրաճանաչ արտիստների,
  • Խթանել զբոսաշրջությունը փառատոնի ծրագրի միջոցով,
  • Սեզոնային կամ մեկ տարի ժամկետով աշխատատեղեր ստեղծել, հատկապես երիտասարդների համար,
  • Մշտապես համագործակցել հիմնադրամների ու միջազգային կազմակերպությունների հետ` ընդլայնելով փառատոնի ծրագրերի ու միջոցառումների շրջանակը, այդպիսով հաջողություն ապահովելով փառատոնին:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Իրականացման վայրըԵրևան
Սկիզբը01.07.2009
Ավարտը21.09.2009
Համակարգող/պատասխանատու անձԱրմեն Հակոբյան
Իրականացնող Բաց երաժշտություն փառատոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմից  ՀՀ դրամ 2,970,000  ԱՄՆ դոլար 9,738
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից ՀՀ դրամ 5,472,000 ԱՄՆ դոլար 17,941
Շահառուների թիվըՄոտ 19,000