Մամուլի հաղորդագրություն
26 հոկտեմբերի, 2021թ.
26 հոկտեմբերի, 2021թ.
Ս.թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում երկու փուլով։
Առաջին փուլի շրջանակում վերոնշյալ մարզերում պատրաստվել են 75 մարզաբնակ մասնագետներ`որոնցից 48-ն արդեն անցել են աշխատանքի առաջատար ՏՏ ընկերությունների մարզային մասնաճյուղերում։ Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են ինժեներական և ծրագրավորման համապարփակ ուղղություններ, ինչպես նաև ձեռք են բերել տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար այլ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Վեցամսյա դասընթացները մատուցել են ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետները։ Դասընթացներին անմիջապես հաջորդել է երկամսյա աշխատանքային պրակտիկա ՏՏ առաջատար ընկերությունների մարզային մասնաճյուղերում։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մարզաբնակ 45 երիտասարդներ ստացել են բիզնես սկսելու և այն զարգացնելու եզակի հնարավորություն։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի պլանավորման գործնական դասընթացներ, տրամադրվել են սուբսիդավորված վարկեր։ Ծրագիրը նպաստել է նաև աշխատատեղերի և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը մարզերում:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով:
2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իր գործունեությունը սկսելով դեռ 1990-ականներից, օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը՝ ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանում, Արցախում և Վրաստանում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jinishian.org:
Լրացուցիչ տեղեկությունների համար`
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ
Լիանա Սարգսյան
Հեռ.` (37410) 525809, 544417, 544418
Բջջ.՝ (37491) 549437
Էլ. փոստ` [email protected]
Կայք` www.jinishian.org