Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 300 հաշմանդամություն ունեցող անձ
Ծրագրի իրականացման վայրերը. Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջաններ /Արցախի հանրապետություն/
Ծրագրի նպատակը. բարելավել Արցախի` Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջաններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը՝ զարգացնելով բարձրորակ վերականգնողական բժշկական ծառայություններ և ստեղծելով առցանց աուդիո/վիդեո խորհրդատվության և քոուչինգի մասնագիտական ցանց
Ծրագրի խնդիրները.
- Կահավորել Մարտունու հիվանդանոցի վերականգնողական սենյակն անհրաժեշտ կահույքով և մասնագիտացված սարքավորումներով,
- Սկսել Մարտունու շրջանի հաշմանդամություն ունեցող անձանց բուժումը՝ աշխատանքի ընդունելով վերականգնողական բուժքույր,
- Առցանց աուդիո/վիդեո կապ հաստատել Մարտունու, Հադրութի և Մարտունու շրջանների հիվանդանոցների և Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի վերականգնողական բուժքույրերի միջև,
- Տրամադրել առցանց դասընթացներ, խորհրդատվություններ և քոուչինգ Մարտունու, Հադրութի և Մարտակերտի շրջանների հիվանդանոցների վերականգնողական բուժքույրերին,
- Ստեղծել համակարգչային տվյալների բազա՝ Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ադմինիստրատիվ աշխատանքի բարելավման համար:
Ծրագրի տեսակը | Համագործակցություն/դրամաշնորհ |
Սկիզբը | 25 ապրիլի 2017 |
Ավարտը | 25 դեկտեմբերի 2017 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 323,000 ԱՄՆ դոլար 666 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,355,950 ԱՄՆ դոլար 6,919 |
Շահառուների թիվը | 300 |