«Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում՝ արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC Հայաստան բանկի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագիրը: 
 
Ծրագրի շրջանակներում հիմնադրամը նպատակ ունի ստեղծել հնարավորություններ մարզային ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներին բարելավելու իրենց ջերմոցների արդյունավետությունն ու շահութաբերությունը՝ տրամադրելով նրանց գիտելիքներ ու հմտություններ նոր մեթոդների և առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել ֆինանսավորում պետական սուբսիդավորման հետ մեկտեղ՝ անհրաժեշտ ներդրումների համար:
 
Ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող բոլոր այն ֆերմերներին, ովքեր.
  • ցանկանում են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ
  • արդեն իսկ ունեն փոքր ջերմոցային տնտեսություն (մինչև 1000 քմ տարածքով) 
Ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Դիմորդների ընտրության փուլ
ՓՈՒԼ 2. Մասնակցություն տեխնիկական գիտելիքների և հմտությունների ձևավորման դասընթացների 
ՓՈՒԼ 3. Բիզնես մոդելավորման դասընթացներ՝ ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղվածությամբ
ՓՈՒԼ 4. Ֆինանսավորում՝ արտոնյալ վարկերի տրամադրման միջոցով (պետական սուբսիդավորման հետ մեկտեղ)
ՓՈՒԼ 5. Շարունակական (առավելագույնը 5 տարի) աջակցություն՝ ֆինանսավորում ստացած ֆերմերներին, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
 
Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը` անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/HBv5fYC17PemkipQA ։
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ՝ https://jinishian.org/skill-building-of-rural-farmers-announcement
 
Հիշեցում՝ ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։