Հմուտ ձեռքեր և առողջ մարմին

Շահառուների նկարագրություն. Ընդհանուր թվով 171 շահառուներ, որոնցից 137-ը աշակերտներ են, 34-ը՝ ուսուցիչներ և օժանդակ աշխատակիցներ:

Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղ
 
Ծրագրի նպատակը. նպաստել աշակերտների ֆիզիկական կրթության ու մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ համապատասխան դասասենյակներ կառուցելու և պարբերական դասեր կազմակերպելու միջոցով:

Ծրագրի խնդիրները. 
  1. Սկսել ֆիզիկական կրթության դաս, տարածքը համալրել հասանելի պարագաներով և գործիքներով:
  2. Սկսել փայտամշակման դաս, տարածքը համալրել հասանելի պարագաներով ու գործիքներով:
  3. Վերոնշյալ առարկաները դասավանդելու դինամիկ զարգացող ռազմավարական ծրագիր մշակել աշակերտներին ուսուցողական դասերի ու լրացուցիչ դասընթացների միջոցով ընդգրկելու և ստեղծված ներուժը նպատակային օգտագործելու նպատակով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը1 մայիսի 2022
Ավարտը31 դեկտեմբերի 2022
Համակարգող/պատասխանատուԳևորգ Աբոյան
ԻրականացնողԽաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,000,000 ԱՄՆ դոլար 6,122
Ֆինանսավորում համագործակցող կազմակերպության կողմիցՀՀ դրամ 842,580 ԱՄՆ դոլար 1,720
Շահառուների թիվը171