Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար - 2012

Ծրագրի իրականացման վայրը. Սյունիքի մարզի Շենաթաղ, Շաղբ, Հարզիս, Խոզնավար գյուղեր և Գեղարքունիքի մարզի Գետիկ, Մարտունի գյուղեր

Ծրագրի նպատակը. հարստացնել և խթանել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 հեռավոր գյուղից 307 երեխայի կրոնական և հոգևոր կյանքը

Խնդիրները.

  • Հնարավորություն տալ 307 երեխայի/մեծահասակի խթանել իրենց հոգևոր և կրոնական ժառանգությունը, որն ուսումնասիրվել է «Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համարե ծրագրի շրջանակներում` անցկացնելով ինտերակտիվ հոգևոր զրույցներ և աստվածաշնչյան ուսումնասիրություններ:
  • Ապահովել երեխաների անմիջական մասնակցությունը աղոթքներին, քրիստոնեական ծեսերին/տոներին և հոգևոր վերելքի այլ գործունեություններին` հոգևոր սնունդ տալով երեխաներին:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
ՍկիզբըՀոկտեմբեր  2012
ԱվարտըՀունիս  2013
Համակարգող/պատասխանատուԱլինա Հովհաննիսյան
Գործընկեր կազմակերպությունՀայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց ու Սյունյաց թեմեր
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,154,000   ԱՄՆ դոլար 5,901
Շահառուների թիվը307

Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար ծրագրի ֆոտոալբոմը Ֆեյսբուքում...