«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը համագործակցաբար «ՔԱՐԴ» ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ իրականացնում է «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագիրը: Ելնելով կազմակերպությունների ռազմավարական նպատակներից և վերը հիշատակված ծրագրի պահանջներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հայտարարում է նախագիծ-առաջարկությունների մրցույթ՝ «Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագիր 2019» խորագրով:
Սույն ծրագրի մրցույթին կարող են մասնակցել «Համագործակցություն ֆերմերներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» փոխառություննրի ծրագրի մեջ ներգրավված և իրենց պարտականությունները լավագույնս կատարած կոոպերատիվները, կամ այդ կոոպերատիվների գործունեության տարածքում գործող համայնքային, ոչ առևտրային կազմակերպությունները:
Դրամաշնորհային ծրագրի մրցույթին հրավիրված կոոպերատիվների ու համապատասխան համայնքների ցանկ.
Կոոպերատիվ | Մարզ | Գյուղ | |
1. | Այգեպան | Վայոց Ձոր | Գետափ |
2. | Արալեզ | Արալեզ | |
3. | Խոր Վիրապ | Լուսառատ | |
4. | Լուսառատ | Արարատ | Ջրահովիտ |
5. | Ջրահովիտ Արևիկ | Նոր Կյանք | |
6. | Նոր Կյանք | Նոր Կյանք | |
7. | Նոր Նաիրի | Հացիկ | |
8. | Նորավան | Նորավան | |
9. | Արևիկ | Արմավիր | Արևիկ |
10. | Լուկաշին | Ջրաշեն | |
11. | Ջրաշեն 1 | Ջրաշեն | |
12. | Ն. Սասնաշեն | Ներքին Սասնաշեն | |
13. | Ավան | Ավան | |
14. | Նոր Ամանոս | Արագածոտն | Նոր Ամանոս |
15. | Հարթավան կաթ | Հարթավան | |
16. | Արտաշավան | Արտաշավան | |
17. | Խաչաղբյուր | Խաչաղբյուր | |
18. | Աղբերք | Գեղարքունիք | Աղբերք |
19. | Վահան | Վահան | |
20. | Բուժական | Կոտայք | Բուժական |
21. | Պտղավան | Տավուշ | Պտղավան |
Դրամաշնորհային մրցույթի նկարագրությունը
Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհային ծրագրի (այսուհետ՝ ՍՊԴ ծրագիր) նպատակն է օժանդակել ներհամայնքային սոցիալ-տնտեսական առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ համախմբելով առկա արտաքին և ներքին մարդկային և ֆինանսական ռեսուրսները:
Այդ լուծումներին հասնելու համար ծրագիրը ենթադրում է.
- ստեղծելով փոխվստահության մթնոլորտ համայնքներում՝ մոբիլիզացնել համայնքների ներքին և արտաքին ռեսուրսները, և ուղղել համայնքային ուժերը կոնկրետ համայնքային խնդիրների լուծմանը,
- միավորել տարածաշրջանի զարգացմամբ հետաքրքրված պետական և ոչ պետական հաստատությունների և անհատների ներուժը` ուղղելով այն դեպի համայնքային խնդիրների կոնկրետ լուծումներին կամ այդ խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Դրամաշնորհի նախապատվությունը
Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նախապատվություն կտրվի համայնքի ընդհանուր բարեկեցությանն ուղղված՝
- առաջնային առողջապահական և կրթական ծառայությունների բարելավման,
- քաղաքացիական հասարակության հզորացման,
- համայնքների ենթակառուցվածքների բարելավման,
- մշակութային և հոգևոր զարգացման
ծրագրերին, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ուղղություններով:
Դրամաշնորհներ Չ’ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ հետևյալ գործունեությունների համար
- Մարդասիրական անմիջական օգնություններ,
- պարտադիր պետական կրթական (հանրակրթական և բարձրագույն) ծրագրերի/դասընթացների իրականացում,
- բժշկական զննումներ, անհատական բուժումներ և հիմնական հետազոտական աշխատանքներ,
- կրթաթոշակներ և անհատական ուսման վարձեր,
- առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեության (կամ գործունեությանն ուղղված) աջակցում, ինչպես նաև այդ գործունեություններին նպաստող սարքավորումների ձեռքբերում,
- գիտական/հետազոտական աշխատանքներ,
- արտասահմանյան գործուղումների, Հայաստանից դուրս կազմակերպվող զարգացման միջոցառումների, փորձի փոխանակումների մասնակցելու ծախսեր:
Մրցույթին մասնակցելու պայմաններ
Մրցույթին մասնակցող բոլոր համայնքները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
- Համայնքի մրցութային փաթեթը (նախագիծ-առաջարկը և բոլոր հավելյալ փաստաթղթերը) պետք է պատրաստվի տվյալ համայնքի ակտիվ անդամների կամ համայնքում գործող կոոպերատիվների/հասարակական կազմակերպության անդամների կողմից: Նախագիծ-առաջարկի մշակման և իրականացման բոլոր փուլերում պետք է լինի ակտիվ համագործակցություն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքապետարանի աշխատակազմ, այսուհետև` ՏԻՄ) և ավագանիների հետ:
Ներկայացված նախագիծ-առաջարկը պետք է ունենան համաներդրման բաղադրիչ.
- Շահառու համայնքը ծրագրի իրականացման համար պետք է կատարի ներդրում ոչ պակաս, քան ակնկալվող գումարի 20%-ի չափով: Համայնքի ներդրումը կարող է լինել բնաիրային, աշխատուժով և/կամ կանխիկ գումարի տեսքով: Կանխիկ գումարի ներդրումը խրախուսվում է:
- Մրցույթի արդյունքում հաղթող համայնքը/կոոպերատիվը մինչև պայմանագիր կնքելը պետք է.
- ՀՀ օրենսդրությանը համապատասխան համայնքի արտաբյուջետային նոր հաշիվ բացի, որի առկայության դեպքում ծրագրի բոլոր ֆինանսական մուտքերը և ծախսերը պետք է կատարվեն այդ հաշվից և վավերացված լինեն գյուղապետի/կոոպերատիվի նախագահի և կոոպերատիվի առնվազն երկու անդամի ստորագրությամբ, կամ
- Որևէ առևտրային բանկում կոոպերատիվի/հասարակական կազմակերպության անունով նոր բանկային հաշիվ բացի: Այս տարբերակի դեպքում նույնպես կպահանջվի, որ ծրագրի բոլոր ֆինանսական մուտքերը և ծախսերը կատարվեն այդ հաշվից և վավերացված լինեն գյուղապետի և կոոպերատիվի/հասարակական կազմակերպության նախագահի, ինչպես նաև կազմակերպության առնվազն երկու այլ անդամի ստորագրությամբ:
Նախագիծ-առաջարկի հետ ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի պարտադիր փաթեթ
- Կոոպերատիվի/հասարակական կազմակերպության վարչության անդամների, համայնքապետի և ավագանու համատեղ ընդլայնված նիստի արձանագրություն, որում հաստատվել է մշակված նախագիծ-առաջարկը, նշանակվել է ծրագրի ղեկավար: Այդ նույն արձանագրությամբ արձանագրվում է նաև համայնքի կողմից ծրագրի մեջ կատարվելիք ներդրումների չափը՝ ըստ տեսակների:
- Տեղեկատվություն համայնքի, կոոպերատիվի/հասարակական կազմակերպության արտաբյուջետային հաշվի կամ բանկային առաձնացված նոր հաշվի մասին:
- Կազմակերպության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճեն:
Սոցիալական պատասխանատվության դրամաշնորհի չափը
Յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված դրամաշնորհի առավելագույն չափը 1,750,000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ է: Կտրամադրվի առավելագույնը 2 (երկու) դրամաշնորհ:
Նախագիծ-առաջարկության իրականացման աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվում 2019 թ. հոկտեմբերի 15-ը:
Նախագիծ-առաջարկների ներկայացման կարգը և հաստատումը
Նախագիծ-առաջարկությունների փաթեթները կընդունվեն են մինչև 2019 թ. ապրիլի 15-ը:
Նախագիծ-առաջարկության ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿԸ պետք է ներկայացվի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ՝ ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև նախագիծ-առաջարկության էլեկտրոնային տարբերակը որևէ էլեկտրոնային կրիչով (խտասկավառակ, կամ ֆլեշ քարտ):
Այս մրցույթի ընթացքում ստացված բոլոր նախագիծ-առաջարկները կքննարկվեն և կհաստատվեն ՋՀՀ-ի և «ՔԱՐԴ» ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անդամներից բաղկացած հանձնախմբի կողմից:
- Դրամաշնորհի մրցույթին մասնակցելու փաթեթ (հայտարարություն և ուղեցույց) ստանալու համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 10:00-ից 17:00:
- Խորհրդատվություն կարելի է ստանալ ցանկացած աշխատանքային օր՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Խորհրդատվության համար դիմել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի համակարգող Գևորգ Աբոյանին՝ հետևյալ հասցեով.
Ք. Երևան 0009, Աբովյան 34, բն. 5
Հեռ. (010) 54 44 17, 54 44 18, 52 58 09
Բջջ. (077) 54 44 18, (099) 54 47 18
Էլ-փոստ. [email protected]