Ամառային ճամբար 2009-Առաքելական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 133 երեխա ՀՀ տարբեր քաղաքների (Երևան, Էջմիածին, Աշտարակ) անապահով ընտանիքներից

Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)

Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 133 դպրոցահասակ երեխայի (9-13 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 133 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը09/08/2009
Ավարտը16/08/2009
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցի - հայորդաց տներ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 3,889,286    ԱՄՆ դոլար 12,751
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,059,266    ԱՄՆ դոլար 10,030
Շահառուների թիվը133