Ամառային ճամբար 2010-Ավետարանական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը.1,800 երեխա, երիտասարդ և մեծահասակ կարիքավոր ընտանիքներից և 120 ջոկատավար

Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքներից 1,800 երեխայի, մեծահասակի և 120 ջոկատավարի ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը 

Խնդիրները.

  • Թեթևացնել 1,800 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը17/06/2010
Ավարտը15/08/2010
Համակարգող/պատասխանատու:Զառա Ջանիբեկյան
ԻրականացնողԱմերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 13,963,945    ԱՄՆ դոլար  38,255
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,650,000   ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը1,920