Շահառուների նկարագրությունը.1,800 երեխա, երիտասարդ և մեծահասակ կարիքավոր ընտանիքներից և 150 ջոկատավար և կամավոր
Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)
Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքներից 1,800 երեխայի, մեծահասակի և 150 ջոկատավարի և կամավորի ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 1,800 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակը Դրամաշնորհ Սկիզբը 17 հունիսի, 2011 Ավարտը 15 օգոստոսի, 2011 Համակարգող/պատասխանատու Զառա Ջանիբեկյան Իրականացնող Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Ֆինանսավորում իրականացնողի կողմից ՀՀ դրամ18,334,424 ԱՄՆ դոլար 50,231 Ֆինանսավորում ՋՀՀ կողմից ՀՀ դրամ 3,650,000 ԱՄՆ դոլար 10,000 Շահառուների թիվը 1,950