Ամառային ճամբար 2012-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից

Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)

Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 850 դպրոցահասակ երեխայի (8-14 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը

Խնդիրները.

  1. Թեթևացնել 850 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  3. Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  4. Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը12 հունիսի 2012
Ավարտը16 օգոստոսի 2012
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՏիրամայր Հայաստանի կուսաստան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 41,474,642 ԱՄՆ դոլար113,629
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,650,000   ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը850