Շահառուների նկարագրությունը.1,500 երեխա, երիտասարդ և մեծահասակ կարիքավոր ընտանիքներից և 160 ջոկատավար և կամավոր
Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայքի մարզ)
Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքներից 1,500 երեխայի (8-25 տարեկան) և 160 ջոկատավարի ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 1,500 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 5 հուլիսի 2012 |
Ավարտը | 29 օգոստոսի 2012 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 23,407,408 ԱՄՆ դոլար 64,130 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,650,000 ԱՄՆ դոլար 10,000 |
Շահառուների թիվը | 1,660 |