Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից
Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 850 դպրոցահասակ երեխայի (8-15 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 850 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակը Դրամաշնորհ Սկիզբը 17 հունիսի 2013 Ավարտը 23 օգոստոսի 2013 Համակարգող/պատասխանատու Զառա Ջանիբեկյան Իրականացնող Տիրամայր Հայաստանի կուսաստան Ֆինանսավորում իրականացնողի կողմից ՀՀ դրամ 49,940,906 ԱՄՆ դոլար123,310 Ֆինանսավորում ՋՀՀ կողմից ՀՀ դրամ 4,050,000 ԱՄՆ դոլար 10,000 Շահառուների թիվը 850