Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 112 երեխա խոցելի ընտանիքներից և 10 հոգևոր հայր/ուսուցիչ
Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայքի մարզ)
Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 85 դպրոցահասակ երեխայի (8-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 85 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 24 հունիսի 2015 |
Ավարտը | 30 հունիսի 2015 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 702,450 ԱՄՆ դոլար 1,463 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,800,000 ԱՄՆ դոլար 10,000 |
Շահառուների թիվը | 112 |