Շահառուների նկարագրությունը. 840 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից
Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)
Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 840 դպրոցահասակ երեխայի (8-15 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 840 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
- Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 16 հունիսի 2015 |
Ավարտը | 20 օգոստոսի, 2015 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Տիրամայր Հայաստանի կուսաստան |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 48,064,009 ԱՄՆ դոլար 111,219 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,800,000 ԱՄՆ դոլար 10,000 |
Շահառուների թիվը | 840 |