Շահառուների նկարագրություն. Ընդհանուր թվով 900 հայ ծնողազուրկ երեխաներ և երեխաներ խոցելի ընտանիքներից
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր
Ծրագրի նպատակը. Ժամանցի, լավ սննդառության և կրթության կազմակերպում ոչ բարեկեցիկ ընտանիքներից 900 երեխաների համար, նրանց հոգևոր, ֆիզիկական և զգայական բարեկեցության ամրապնդում Ծաղկաձորի ջերմ ու գեղեցիկ միջավայրում:
Ծրագրի խնդիրները.
- Ապահովել երեխաներին առողջ և սննդարար մթերքով
- Նպաստել նրանց հոգևոր զարգացմանը կատեխիզիսի դասերի, առավոտյան և երեկոյան, ուտելուց առաջ աղոթքների, փոքր խմբերի համար պատարագների, մկրտության արարողությունների, ժամերգության և կրոնական թեմաներով փոքր թատերական ներկայացումների միջոցով:
- Տրամադրել նրանց ատամնաբուժական ծառայություններ և ապահովել առողջապահության վերաբերյալ գիտելիքներով:
- Հնարավորություն ընձեռել, որպեսզի դասերի, երեկոյան ներկայացումների ու հատուկ ճամբարային միջոցառումների ժամանակ նրանք կարողանան ցույց տալ իրենց ունակությունները:
- Ապահովել նրանց կրթամշակութային փորձառությամբ սենյակային և դրսի պայմաններում միջոցառումների, ուղևորությունների և էսկուրսիաների, ցուցադրությունների և ներկայացումների միջոցով:
- Ամրապնդել նրանց ազգային հպարտությունը դրոշի ամենօրյա բարձրացումով, երգի և պարի դասերով և մշակութային ցուցադրություններով:
- Ապահովել նրանց բազմամշակութային իրազեկվածությունը օտար լեզուների դասերի և արտասահմանյան կամավորների հետ հանդիպումների միջոցով
- Բարելավել նրանց ֆիզիկական առողջությունը ամենօրյա մարմնամարզության, մրցումների, դրսային խաղերի և ավանդական պարերի միջոցով:
- Բարձրացնել նրանց ստեղծարարության և էսթետիկ արժեքների մակարդակը ասեղնագործության ու արվեստի այլ ճյուղերի դասավանդման միջոցով:
- Հնարավորություն ընձեռել նրանց ընկերանալու միմյանց հետ, ձևավորելու հարգանք և հոգատարություն ուրիշների նկատմամբ, ուժեղացնելու նրանց պատասխանատվության զգացումը առօրյա գործողությունների ընթացքում, ինչպիսիք են ճաշի մատուցման ժամանակ օգնության ցուցաբերումը, ննջասենյակների, ճաշարանի և ճամբարի տարածքի մաքրումը և այլն:
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 23 հունիսի 2022 |
Ավարտը | 28 օգոստոսի 2022 |
Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Տիրամայր Հայաստանի Կուսաստան |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 76,218,480 ԱՄՆ դոլար 155,548 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,000,000 ԱՄՆ դոլար 10,204 |
Շահառուների թիվը | 900 |