Շահառուների նկարագրությունը. 850 երեխա ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքներից և մանկատներից
Ծրագրի իրականացման վայրը. Ծաղկաձոր (Կոտայքի մարզ):
Նպատակը. հարստացնել ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների և մանկատների 850 դպրոցահասակ երեխայի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը:
Խնդիրները.
- Ապահովել շահառուներին սննդարար և առողջ սնունդով,
- Խթանել երեխաների հոգևոր վիճակը՝ հարցուպատասխանի դասերով, առավոտյան և երեկոյան աղոթքներով, սննդից առաջ երախտագիտությամբ, փոքր խմբերով ամենօրյա ծեսերի, մկրտության արարողությունների, պատարագների և կրոնական ներկայացումների միջոցով,
- Տրամադրել նրանց ատամնաբուժական ծառայություններ և առողջապահական կրթություն,
- Հնարավորություն տալ նրանց դասերի ընթացքում, երեկոյան ներկայացումների և ճամբարային միջոցառումների ժամանակ ցուցադրել իրենց տաղանդները,
- Նրանց ապահովել կրթական և մշակութային փորձառություններով՝ փակ և բացօթյա միջոցառումների, ուղևորությունների, էքսկուրսիաների, պրեզենտացիաների և ներկայացումների միջոցով,
- Ամրապնդել իրենց ազգային հպարտությունը՝ ամենօրյա դրոշի բարձրացման, երգի ու պարի դասընթացների և մշակութային պրեզենտացիաների միջոցով,
- Զարգացնել նրանց միջ-մշակութային տեղեկացվածությունը՝ օտար լեզուների դասընթացների և արտերկրից եկած կամավորների հետ,
- Բարելավել նրանց ֆիզիկական առողջությունը՝ ամենօրյա մարմնամարզությունների, մրցույթների, բակային խաղերի և ազգային պարերի միջոցով,
- Բարձրացնել նրանց ստեղծագործական և գեղագիտական արժեքները՝ արվեստի և ասեղնագործության դասընթացների և այլնի միջոցով,
- Նրանց հնարավորություն տալ ընկերանալու և ուրիշների հանդեպ հարգանք և հոգատարություն ցուցաբերելու, ամրապնդել նրանց պատասխանատվության զգացումը, մինչ նրանք օգնում են սնունդ մատուցել, ննջասենյակները կարգի բերել, ճաշարանի և ճամբարի տարածքը մաքրել և այլն,
- Կազմակերպել նրանց ժամանցը, մեծացնել պատմության և մշակույթի մասին իրենց գիտելիքները և ավելի մոտեցնել բնությանը՝ Ծաղկաձորի տարածքում զբոսանքներ և էքսկուրսիաներ կազմակերպելով:
Շրագրի տեսակը | Դրամաշնորհ |
Սկիզբը | 27 հունիսի 2024 |
Ավարտը | 27 սեպտեմբերի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
Իրականացնող | Տիրամայր Հայաստանի կուսաստան |
Ֆինանսավարում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 77,626,802 ԱՄՆ դոլար 192,548 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,000,000 ԱՄՆ դոլար 10,000 |
Շահառուների թիվը | 850 |