Շահառուների նկարագրությունը. 10-17 տարեկան 156 երեխա Լոռու և Գեղարքունիքի մարզերից, Երևանից և Ղարաբաղից /81 հաշմանդամ երեխա և 75 երեխա Ստեփանավան, Տաշիր, Գավառ, Սևան քաղաքների և շրջակա գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից, ինչպես նաև Երևանից և Ղարաբաղից/
Ծրագրի իրականացման վայրը. քաղաք Ստեփանավան, Լոռվա մարզ
Ծրագրի նպատակը. հարստացնել հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների թվով 156 դպրոցահասակ երեխայի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը, ինչպես նաև օժանդակել նրանց մոտ անկախության ձևավորմանը
Ծրագրի խնդիրները.
- Թեթևացնել 156 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով նրանց ուղարկել իրենց երեխաներին ամառային ճամբարներ` փորձված ղեկավարների հսկողությամբ,
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքի և սպորտի միջոցով,
- Երեխաների համար կազմակերպել դասընթացներ` անհապաղ պայմաններում առաջին օգնության տրամադրման վերաբերյալ,
- Հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 20 հուլիսի 2015 |
Ավարտը | 5 օգոստոսի 2015 |
Համակարգող/պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
Իրականացնող | Լիարժեք կյանք ԲՀԿ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 3,972,815 ԱՄՆ դոլար 8,277 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,400,000 ԱՄՆ դոլար 5,000 |
Շահառուների քանակը | 156 |