Շահառուների նկարագրությունը. 10-17 տարեկան 156 երեխա Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի մարզերից, Երևանից և Ղարաբաղից /78 հաշմանդամ երեխա և 78 սոցիալապես անապահով երեխա/ և 10 ջոկատավար
Ծրագրի իրականացման վայրը. քաղաք Ստեփանավան, Լոռվա մարզ
Ծրագրի նպատակը. հարստացնել հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների թվով 156 դպրոցահասակ երեխայի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը, ինչպես նաև օժանդակել նրանց մոտ անկախության ձևավորմանը
Ծրագրի խնդիրները.
- Թեթևացնել 156 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով նրանց ուղարկել իրենց երեխաներին ամառային ճամբարներ`փորձված ղեկավարների հսկողությամբ,
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքի և սպորտի միջոցով,
- Երեխաների համար կազմակերպել դասընթացներ`անհապաղ պայմաններում առաջին օգնության տրամադրման վերաբերյալ,
- Հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 12 հուլիսի 2017 |
Ավարտը | 2 օգոստոսի 2017 |
Համակարգող/պատասխանատու | Հասմիկ Սևումյան |
Իրականացնող | Լիարժեք կյանք ՀԿ |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 2,444,850 ԱՄՆ դոլար 5,041 |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,400,000 ԱՄՆ դոլար 4,948 |
Շահառուների քանակը | 166 |