Շահառուների նկարագրությունը. թատրոնի այցելուները /առնվազն 100.000 հոգի/
Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան
Ծրագրի նպատակը. Նպաստել թատրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը` թատրոնի տոմսարկղը և հաշվապահական համակարգը փոխելու միջոցով` ապահովելու նրա թափանցիկ, հաշվետվողական և հուսալի շահագործումը:
Ծրագրի խնդիրները.
- Վերանորոգել տոմսարկղի սովետական տարբերակը, որը բանտախուց է հիշեցնում և հագեցնել այն ժամանակակից տեխնոլոգիաներով` այն ավելի գրավիչ և թափանցիկ դարձնելով հանդիսատեսի համար, որը կապահովի ավելի բարձր եկամուտ` ներկայացումների տոմսերի միջինը 60 % վաճառք ապահովելով,
- Թատրոնի ամբողջ հաշվապահական համակարգը թվայնացնել` հաշվապահությունը կահավորելով համակարգիչներով և այլ անհրաժեշտ աքսեսուարներով, ապահովելով անվտանգ, հուսալի և թափանցիկ գործառնություն:
Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
Սկիզբը | 8 փետրվարի 2018 |
Ավարտը | 30 ապրիլի 2018 |
Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
Իրականացնող | Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն |
Ֆինանսավորում իրականացնողի կողմից | Բնաիրային |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 7,200,400 ԱՄՆ դոլար 14,845 |
Շահառուների թիվը | 100,000 |