Ուսանողական բանավեճի ակումբներ-հեռուստաբանավեճեր 2013

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները: Յուրաքանչյուր համալսարանից ծրագրային գլխավոր գործողությունների մեջ ուղղակիորեն կներգրավվի 40 ուսանող /ընդամենը` 280 ուսանող/: Ծրագրի անուղղակի շահառուներն են այլ ուսանողներ, 7 համալսարանի անձնակազմերը, Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազատ քաղաքացի» հաղորդման հանդիսատեսը

Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան

Ծրագրի նպատակը. ուսանողական բանավեճի ակումբների գործունեության և հասարակական, քաղաքական և տնտեսական թեժ հարցերի վերաբերյալ համակարգված հեռուստաբանավեճերի  կազմակերպման միջոցով քաջալերել, հնարավորություն ընձեռել և տարածք տրամադրել ուսանողներին` Հայաստանում քաղաքացիական մասնակցության խթանման և մարդու իրավունքների մշակույթի ձևավորման նպատակով  

Ծրագրի խնդիրները.

  • զարգացնել և խթանել մարզային համալսարաններից առնվազն 280 ուսանողի բանավիճելու հմտություններն ու գիտելիքները,
  • մարզային համալսարանների ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացնել և փոփոխել նրանց վերաբերմունքը երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործողությունների հանդեպ,
  • զարգացնել 90-108 ընտրված ուսանողների հետազոտական և հանրային խոսքի հմտությունները` բանավեճերի պատրաստման և մասնակցության միջոցով,
  • նպաստել բանավեճի մշակույթի զարգացմանը` ԶԼՄ-ների ազդեցությամբ և աջակցությամբ
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 մայիսի 2013
Ավարտը31 հունվարի 2013
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
Դոնոր կազմակերպությունՀայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմիցՀՀ դրամ 8,118,225 ԱՄՆ դոլար 20,045
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /ֆինանսական/ՀՀ դրամ 97,200 ԱՄՆ դոլար 240
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից /բնաիրային/ՀՀ դրամ 1,782,000 ԱՄՆ դոլար 4,400
Շահառուների թիվը280