Ձմեռային կոշիկներ խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

Շահառուների նկարագրությունը. 579 դպրոցահասակ երեխա Շիրակի և Գեղարքունիքի մարզերի Ամասիայի, Աշոցքի, Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանների անապահով ընտանիքներից

Ծրագրի իրականացման վայրը. Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններ /Շիրակի մարզ/; Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջաններ /Գեղարքունիքի մարզ/

Նպատակը. ՀՀ տարբեր մարզերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին ապահովել ձմեռային կոշիկներով` հնարավորություն տալով հաճախել դպրոց և ստանալ պատշաճ կրթություն: Ի լրումն բուն նպատակի` դպրոցահասակ երեխաների շրջանում նվազեցնել ձմռան ցուրտ ամիսներին հաճախակի դարձած հիվանդությունների ռիսկի գործոնը: Ծրագրի անուղղակի նպատակն է ՀՀ-ում աջակցել տնտեսության այս ճյուղի /կոշկակարության/ զարգացմանը: 

Խնդիրները.

  • Տրամադրել ձմեռային կոշիկներ ՀՀ հյուսիսային մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին մինչև 2011 թվականի նոյեմբեր ամսվա վերջ:
  • Ժամանակավորապես թեթևացնել շահառու երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները` կրճատելով երեխաներին դպրոց ուղարկելու ծախսերը:
  • Խթանել տնտեսական զարգացումը` ժամանակավոր եկամտի աղբյուր ստեղծելով տեղական կոշկակարների համար:
Սկիզբը2 սեպտեմբերի, 2011
Ավարտը31 դեկտեմբերի, 2011
Համակարգող/պատասխանատուՀասմիկ Սևումյան
ԻրականացնողՋինիշյան հիշատակի հիմնադրամ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 2,179,500 ԱՄՆ դոլար 5,971
Ֆինանսավորում նվիրատուների կողմիցՀՀ դրամ 4,000,000 ԱՄՆ դոլար 10, 959
Շահառուների թիվը579

 Այստեղ կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասն հաշվետվությանը: