Շահառուների նկարագրությունը. ուղղակի շահառուներն են 700 դպրոցահասակ երեխաներ, ովքեր տեղահանվել են Արցախից և ներկայումս վերաբնակեցվել են Գեղարքունիքի մարզի 60 համայնքներում: Անուղղակի շահառուներն են հայ կոշիկ արտադրողները և նրանց ընտանիքները:
Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներ (3 շրջան և 57 գյուղ):
Ծրագրի նպատակը.
- Նպաստել Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում վերաբնակեցված երեխաների շարունակական պատշաճ կրթությունը՝ ապահովելով տաք ձմեռային կոշիկներ (նպաստել երեխաների հաճախակի հիվանդանալու ռիսկի նվազեցմանը և նպաստել նոր դպրոցական միջավայրում երեխաների ներգրավվածության և տեղահանման բարդությունների նվազեցմանը):
- Անուղղակի նպատակն է աջակցել Հայաստանում կոշիկի արտադրությանը:
Ծրագրի խնդիրները.
- Մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը ապահովել Արցախից տեղահանված և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սևան, Ճամբարակ համայնքներում վերաբնակեցված ընտանիքների երեխաների տաք ձմեռային կոշիկները:
- Ժամանակավորապես բարելավել շահառուների սոցիալ-տնտեսական վիճակը՝ կրճատելով երեխաներին դպրոց ուղարկելու ծախսերը:
- Խթանել կոշիկի արտադրությունը Հայաստանում՝ ապահովելով ժամանակավոր եկամտի աղբյուր տեղացի արտադրողների համար:
Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն |
Սկիզբը | 16 հոկտեմբերի 2023 |
Ավարտը | 25 փետրվարի 2024 |
Համակարգող / պատասխանատու | Գևորգ Աբոյան |
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ | |
Համագործակցող / գործընկեր կազմակերպություն | Գեղարքունիքի մարզի մարզպետարաններ և դպրոցներ |
Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 500,000 ԱՄՆ դոլար 1,250 |
Ֆինանսավորում համաֆինանսավորողի կողմից | ՀՀ դրամ 14,000,000 ԱՄՆ դոլար 35,000 |
Շահառուների թիվը | 700 |