Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության 2014-2015

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ծրագրում ներգրավված 120 ուսանող Գյումրու, Գավառի և Վանաձորի 3 համալսարանից, առնվազն 60 ակտիվ շրջանավարտ, ովքեր հանդիսացել են Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2005-2014 ծրագրին և 100 երիտասարդ վերոնշյալ համալսարանների հարակից համայնքներից, ընդամենը` 280 շահառու

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ (Գավառ), Շիրակի մարզ (Գյումրի) և Լոռվա մարզ (Վանաձոր)

Ծրագրի նպատակը.  առաջացնել դրական հասարակական փոփոխություններ և պրոակտիվ կերպով նպաստել Հայաստանի հետագա ժողովրդավարացման գործընթացին` երիտասարդների խթանման և ակտիվ քաղաքացիական մասնակցության միջոցով

Ծրագրի խնդիրները.

  1. բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում տեղակայված համալսարանների մոտ 60 շրջանավարտի գիտելիքները և հմտությունները շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ, 
  2. ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում, 
  3. շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 նոյեմբերի 2014
Ավարտը30 հուլիսի 2015
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 14,570,280 ԱՄՆ դոլար 35,976
Շահառուների թիվը280