Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության 2015-2016

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ծրագրում ներգրավված 120 ուսանող Գյումրու, Գավառի և Վանաձորի 3 համալսարանից, առնվազն 90 ակտիվ շրջանավարտ, ովքեր հանդիսացել են Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր 2005-2015 ծրագրին, ընդամենը` 210 շահառու:

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ (Գավառ), Շիրակի մարզ (Գյումրի) և Լոռվա մարզ (Վանաձոր)

Ծրագրի նպատակը.  խթանել Գյումրիի, Վանաձորի և Գավառի երիտասարդներին /համալսարանների շրջանավարտներին և ուսանողներին/ հայտնաբերել խնդիրներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտում` համագործացության և որոշումների կայացման գործընթացում պրոակտիվ մասնակցության միջոցով 

Ծրագրի խնդիրները.

  1. բարձրացնել ծրագրի իրականացման վայրերում տեղակայված համալսարանների մոտ 90 շրջանավարտի գիտելիքները և հմտությունները շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` նպատակ ունենալով վեր հանել առկա խնդիրները և նախաձեռնել համապատասխան քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ, 
  2. ծրագրի մասնակիցների, տեղական և միջազգային հկ-ների և այլ առնչվող կազմակերպությունների միջև ստեղծել կապի և համագործակցության առողջ մթնոլորտ` շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում, 
  3. շրջանավարտների և ուսանողների շրջանում ստեղծել տեղեկատվական ցանց 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 սեպտեմբերի 2015
Ավարտը30 օգոստոսի 2016
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցԱՄՆ դոլար 26,995
Դոնոր կազմակերպությունԳալուստ Գուլբենկյան հիմնադրամ
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմիցԱՄՆ դոլար 25.000
Շահառուների թիվը210